Ժաննա Անդրեասյա՛ն, մայրենիի դասագրքում ադրբեջանցի գրող ի՞նչ գործ ունի․ Սեմյոն Բաբայան, փորձագետ
Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։
***
«Դասագրքերով կասկածելի հնարքներ կիրառելու առումով ես դիմել եմ պետական կառավարման լիազոր մարմնին, որպեսզի թրքացումը կանգնեցնեն, սակայն նախորդ տարվա օգոստոսից տեսնում եմ, որ այդ կառույցը չի ուզում հարցը լուծի»,-ասուլիսում հայտնեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը։
Բանախոսը հայտնեց, որ դրանից հետո ստիպված դիմել է իրավապահ մարմիններին։
Նա նշեց, որ պետական մարմիններում կան ստորաբաժանումներ, որոնք առանց քաղաքացու միջնորդության պետք է լուծեին այդ հարցը, օրինակ՝ ԱԺ ԿԳՄՍԵՀ մշտական հանձնաժողովը։
«Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ մի քանի անգամ հանդիպել եմ և հորդորել այս դասագրքերով թրքացումը, այն իրավիճակը, որ իրենց ասելով «պատահականորեն» թուրքական դրոշը հայտվում է գրքի կազմի վրա յուրաքանչյուր էջում, վերացվի»,- ասաց Բաբայանը։
Նա հայտնեց, որ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել՝ մասնավորապես վարչական դատարան է դիմել Մայրենի -2-րդ և Պատմություն 7-րդ դասագրքերը շրջանառությունից հանելու համար, նաև մայրենիի համահեղինակների դեմ է հայց ներկայացրել։
«Երբ ուսուցչին, տնօրենին կամ ծնողին ասում ես, որ իրենց գործառույթն է կասեցնել նման կասկածելի քարոզչությամբ դասագրքերը՝ ոսուցիչը վախենում է աշխատանքը կորցնելուց, ատեստատցիան չհանձնելուց, իսկ ծնողը մտավախություն է հայտնում, որ դասղեկը կարող է իր երեխայի վրա խոսել, եթե ինքը խնդրի մասին բարձրաձայնի»,-հայտարարեց բանախոսը։
Որպես օրինակ Սեմյոն Բաբայանը բերեց Մայրենի -2-րդ դասագրքից օրինակ, որի երկորդ բաժնում ներառված է մի հեղինակ «Ֆերիդուն Օրա» անունով, որը գոյություն չունի։
«Իրականում գոյություն ունի Ստամբուլում 1961 թվականին ծնված ֆերիդուն Օրալը, որն ազգությամբ թուրք է»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ դասագրքում նաև Ստեփանավան քաղաքն անվանվում է Ջալալօղլի և դրանում միտումնավորություն է տեսնում։