«Այստեղից լալահառաչ ելույթ եք ունենում, ասում, թե Կիրանցի ժողովուրդն այս է ասում, այն է ասում: Դա նույն տրամաբանության մեջ էր, որ դուք ասում էիք` ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք, թե Կիրանցում ի՞նչ են քննարկել հայ և ադրբեջանցի սահմանապահները։ Որտեղի՞ց եք տեղյակ»,- ԱԺ-ի ամբիոնից, դիմելով Գառնիկ Դանիելյանին, դժգոհեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։ Գառնիկ Դանիելյանը դահլիճից բղավեց՝ «լայն աղբյուրներից»։ «Ինձ թվում ա` արդեն ժամանակն է, որ ձեզանով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»,- հակաճառեց Լուսինե Բադալյանը: Գառնիկ Դանիելյանը հակադադարձեց. «Էդ ձեզ կարելի է տեղեկություններ իմանալ, մեզ չի կարելի՞»: Լուսինե Բադալյանն էլ վրա բերեց. «Այո, որովհետև մենք իշխանություն ենք»: |
«Ժամանակն է, որ ձեզանով զբաղվի ԱԱԾ-ն»․ Լուսինե Բադալյանը՝ Գառնիկ Դանիելյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet