▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու». Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում հայերն ունեն ընդամենը մեկ լծակ. «Դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Իհարկե, այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև ՀՀ իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են՝ ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու, ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են ՀՀ-ից տարածքներ զիջել, բայց, թերևս, սրանք բանավոր են։

Գրավոր ստորագրելու այդ լծակը, թերևս, իր ուժը չի կորցրել։ Կարծում եմ՝ այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, բայց այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք»,- նշել է Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее