▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանության քարոզը հետևյալն է․ «Բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք»»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը` «Հայաքվեի» խորհրդարանական լսումների ժամանակ. «Արցախահայության բռնի տեղահանումը, որը էթնիկ զտում է և Ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի, միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլ նաև ՀՀ իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության արդյունքում։ Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է։ Այդ ամենը բերեց Արցախի հայաթափմանը։ ․․․ Եթե Փաշինյանին մնար, ապա 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ չէինք ստանա, այսինքն՝ Շուշիի հետ կկորցնեինք նաև Ստեփանակերտը։ Հետագա զարգացումներն ապացուցեցին այս թեզը։ Հիմա ՀՀ քաղաքացիներին ուզում են համոզել, որ Արցախի կորուստը բարեբախտություն է, քանզի Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով զարգանալու հնարավորություն է ստացել։ Այսինքն, առաջարկում են ուրախանալ հազարավոր զոհերի, տեղահանված արցախցիների, հայկական Արցախի կորստյան առիթով։ Իրականում՝ հանուն սեփական անվտանգության, Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական առևտրի առարկա՝ անվտանգության կեղծ երաշխիքների խոստումներ տալով։ Օրվա իշխանության քաղաքականությունն ու քարոզը հետևյալն է․ «Մոռացեք Արցախի մասին, բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք»։ Այսինքն՝ իրենց առաջարկած «ապագա կա»-ն թրքացման թեմայով է»: Մանուկյանի խոսքով՝ միայն իշխանափոխության ու ազգային նոր իշխանության ձևավորման պարագայում է հնարավոր մեր անվտանգային խնդիրների լուծումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее