▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելական կողմն սպառնացել է` այս հարձակումը հետևանքներ կունենա

Իրադարձություններին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Իսրայելի բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, գրում է Times of Israel-ը։

«Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում և պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք, և կգործենք մեր ընտրած ժամանակին և վայրում»,- նշել է նա։

***

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի ղեկավարն Իրանի հարձակումից հետո օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել Թել-Ավիվում: Այս մասին ասված է Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ: «Ավիաբազաներից ոչ մեկը կրիտիկական վնաս չի ստացել, և այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռները հարվածներ են հասցելու Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր թիրախներին»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:

***

Իրանը փակում է իր օդային տարածքը և Թեհրանի միջազգային օդանավակայանը՝ սպասելով Իսրայելի պատասխան գործողություններին։

Իրաքում իրանամետ ուժերը հայտարարել են, որ զանգվածային հարձակում կսկսեն երկրում ամերիկյան ռազմակայանների վրա, եթե Միացյալ Նահանգները միանա Իսրայելին՝ Իրանին հակահարված տալու համար:

***

Իսրայելական բանակը` ՑԱՀԱԼ-ը, թույլ է տվել իր քաղաքացիներին լքել իրենց ապաստարանները։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից հրթիռային հարձակումը տևել է մոտ մեկ ժամ։

Ավելի վաղ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի առաջնորդների սպանությանը։

Արձակվել է ավելի քան 500 հրթիռ։

***

Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։ Չերնամորյանը հավելել է, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին:

***

Իրանական Shafaqna գործակալությունը պնդում է, որ իբր իրանական հրթիռային հարձակման արդյունքում ոչնչացվել է իսրայելական ավելի քան 20 հատ 5-րդ սերնդի F-35 կործանիչ։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով։

***

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։ Համացանցում այժմ քարոզչական պայքար է տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։

Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն` վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее