▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամիստները գլխատել են ևս մեկ ամերիկացի լրագրողի

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ևս մեկ տեսանյութ են տարածել համացանցում, որտեղ գլխատվում է ամերիկացի մեկ այլ լրագրող՝  Սթիվեն Սոթլոֆը:  Հաղորդում է Reuters-ը:

Տեսանյութում, որը վերնագրված է «Երկրորդ ուղերձը Ամերիկային», դիմակ կրող ահաբեկիչը գլխատում է լրագողին, ով կրկին նարնջագույն հագուստով է:  Ահաբեկիչը նաև սպառնում է սպանել ևս մեկ գերու՝ բրիտանացի Դեյվիդ Հեյնսին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեռևս չի հաստատել տեսանյութի հավաստիությունը, սակայն խոստացել է այն ուսումնասիրել:

Անկախ լրագրող Սթիվեն Սոթլոֆը գերեվարվել է 2013 թվականին: Իսլամիստները սպառնացել էին նրան սպանել, եթե ԱՄՆ-ն զորքը դուրս չբերի Իրաքից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ն նույն եղանակով իսլամիստները գլխատել էին ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее