▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկական հայ տնական աղջկա ուղեցույց

Erkusov.com-ը գրում է. Իսկական հայ աղջիկ. պահել տնական պայմաններում 20-22 տարի, այնուհետև փականը բացել, ամբողջ ազգուտակի բանավոր համաձայնությամբ, հայկական բոլոր գրված ու չգրված ավանդույթների համաձայն պսակել հարմար գտնված թեկնածուի հետ, թեկնածուի ազգուտակին ծանոթանալուց հետո միանգամից պիտի սկսի երկրպագել նրանց բոլորին, ամուսնանալուց հետո պետք է մոռանա, որ ինքը այլ բարեկամներ էլ է ունեցել բացի իր ամուսնու ազգականներից, պետք է ունենա այնքան երեխա, ինչքան ամուսինը կամ նրա հայրը կամ նրա ապուպապիկը ուխտ են արել: Պետք է լինի հոյակապ խոհարար, հավաքարար ու լվացարար: Պետք է կարողանա գուշակել ամուսնու` նույնիսկ չարտահայտված ցանկությունները, ձեռքի հետ էլ` ամուսնու բարեկամների:

Մի քանի մանր վարքականոններ.

Մինչև ամուսնանալը

Իսկական հայ տնական աղջիկն իրեն պետք է այնպես պահի, որ նրա մեջ զգացվի մեր ազգի ապագայի հանդեպ դարավոր պատասխանատվության ոգին (մարզվելու համար օրական մի տասնհինգ րոպե ուսումնասիրել Մայր Հայաստանի արձանի դեմքի արտահայտութունը` իդեալական նմանության հասնելու համար):

Իսկական հայ տնական աղջիկը պետք է հացի խանութ գնալուց առաջ զանգի, ընկերոջից թույլտվություն հարցնի:

Իսկական հայ տնական աղջկա խելքը կարճ է, մազերը` երկար:

Իսկական հայ տնական աղջիկը պիտի հասկանա` երբ խոսել, ինչ խոսել ու ինչքան:

Առավել մանրամասն`  տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее