▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա և Ալյոնա. լեսբիական զույգը գրանցել է իր ամուսնությունը

Պետերբուրգում առաջին անգամ պատմության մեջ Իրինա և Ալյոնա անունով  կանայք ամուսնացել են: Սա կարող էր համարվել Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց միջև առաջին գրանցված ամուսնությունը, սակայն կանանցից մեկն իրականում տղամարդ է, ով պատրաստվում է սեռափոխման:

Ուշագրավն այն է, ԶԱԳՍ-ի  աշխատակիցները հարգել են նրանց որոշումը և գրանցել են ամուսնությունը, թեև հանրային քննարկումը և քննադատություններն արդեն ողողել են ողջ համացանցը:

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայտարարել է, որ հասնելու է այդ ամուսնությունը չեղյալ ճանաչելուն, ինչպես նաև քննադատել է Քաղաքացիական կացության ակտերի կատարման գրասենյակի աշխատակիցների գործողությունները, որոնք ըստ նրա` ձեւականորեն են մոտեցել հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее