▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս փչացնել լրատվական դաշտը


Ուրեմն, Պողոսը (պայմանական) պարապ է մնացել ու որոշել կայք բացել։ Դե գիտեք, կայք (ընդ որում՝  «լրատվական») բացելն արդեն պարտադիր ատրիբուտ է դարձել ոմանց մոտ։ Բացում է, ասենք, eshlurer.am ու սկսում քայլեր ձեռնարկել, որ իր կայքն օրական 100 հազար այցելու ունենա։ Ու թքած, թե ինչ գնով կամ մարդիկ ինչ կմտածեն։ Թքած ունի բարոյական արժեքների, հեղինակության, անվտանգության, մարդկանց հոգեվիճակի ու մնացած բաների վրա։ 

Ի՞նչ է անում նա. 

1. Բացում է մի քանի հատ ֆեյք անկետաներ 

2. Դրանցով օրը մի քանի հատ հետույքային ստատուս է գրում։ Օրինակ, այն մասին, որ հարևան երկիրն ապագայի զենք է մշակել, որ ատոմային ռումբից 100 անգամ հզոր է։ 

3. Այդ ստատուսը զետեղում է սայթում՝ որպես լուր, որպես կանոն, շատ ավելի հետույքային ու սկանդալային վերնագրով։ Ասենք այսպես՝ ՏԱԳՆԱՊ. ԷՍԻՆՉԱՍՏԱՆԸ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻՑ 100 ԱՆԳԱՄ ՀԶՈՐ ՌՈՒՄԲ Է ԳՑեԼՈՒ ՄեԶ ՎՐԱ:

4. Լուրի տակ փոքր տառերով ավելացնում է՝ այսինչ այսինչյանի ֆեյսբուքյան գրառումը։ Իբր պատասխանատվությունն իր վրայից դրանով գցում է։

5. Շեյրում է իր ՖԲ էջին ու լիքը տարբեր խմբերում։ Շեյրում է, ասենք, Հիրոսիմայի ատոմային ռմակոծման նկարով։ Ու պարտադիր այնպես, որ ընթերցողը ստիպված լայքի իրենց էջը, նոր կարդա հերթական էշությունը։ Այսինքն, մեծացնում է ֆեյսբուքյան լսարանը։

6. Բացի այն, որ շատ մարդիկ կարդում են ու միամտորեն հավատում, մենաբանում ու տարածում, նաև այդ հիմարությունը քննադատողներն են իրենց կամքից անկախ տարածում այդ լուրը։ 

7. Սայթի պատասխանատուները ոգևորված սկսում են ավելի անասուն բաներ գրել, իսկ իրենց հասցեին ուղղված քֆուրների քանակը համարում են հաջողության ցուցանիշ։

8. Սրա օրինակից՝ ոգևորված հայտնվում են նման այլ կայքեր, որոնք այնքան են հաբռգում, որ անգամ ալարում են ստատուս գրել։ Ինչ-որ նյութի տակ քոմենթ են գրում ու դա որպես լուր տալիս։

9.Որպես արդյունք՝ դաշտը լցվում է անասուն լուրերով, մառազմը դառնում է գերակշռող՝ ավելի շատ, քան ճշմարտությունը։ Թացն ու չորը խառնվում են իրար, մարդիկ սկսում են է՛լ ավելի շատ չհավատալ մամուլին, այդ թվում՝ նորմալ լրատվամիջոցներին։ 

10. Որոշ ուժեր, որ ուշադիր հետևում են այս կարգի բաներին, հասկանում են, որ կան մեծ թվով սրբություն չունեցող մարդիկ։ Կոպեկներով առնում են դրանց ու սարքում իրենց գործիք՝ դրանց միջոցով սրա-նրա վրա ցեխ լցնելով կամ ուրիշ խնդիրներ լուծելով։ 

Կեղտը զարգանում է, աճում, դուրս գալիս միջազգային ասպարեզ ու պահանջարկ գտնում, ասենք, հարևան երկրում։ Ու հայկական լրահոսը դառնում է հակահայկան քարոզչության դաշտ։ 

Սա դառը իրականություն է, որ գնալով ավելի է տարածվում։ Հիմա էկեք մտածենք, թե այ ամեն ինչի դեմը ոնց առնենք, քանի դեռ ուշ չի։

Բաբկեն Թունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее