Ինչպե՞ս են Նուբարաշենի ՔԿՀ-ի մոտ դիմավորում Արմեն Աշոտյանին․ ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են
***
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել է, որ քրեակատարողական ծառայության աշխատակիցներն Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն և հավաքվածները չեն կարողանա տեսնել նրան: *** Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, անդրադռանալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխմանը, գրում է. «Երեկվա թվացյալ լավ լուրը Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխումն էր. շուրջ 15 ամիս տևած կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Ծանրությունը պատկերացնելու համար. երկուսի դեպքում էլ՝ անազատության մեջ գտնվելու 1 օրը հավասարեցված է ուժի մեջ մտած դատավճռով սահմանված ազատազրկման 1 օրվան։ |