▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին

Tete A Tete-ի եթերում անդրադառնալով իր նոր ընտրյալ, դերասանուհի Անելյա Գուբրյանին ու պատասխանելով հաղորդավարի հարցին՝ ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք, կին, ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է․ «Հարցը երիտասարդ կամ ոչ երիտասարդը չի․ դու տարիքին չես սիրահարվում ու տարիքն էդտեղ երկրորդական է։ Իհարկե, իր բացասական կողմն ունի, նենց չի, որ դա ցանկալի ա, կամ ինչ-որ ձևով ուրախացնող, բայց կյանք ա, պատահում ա, ու դու ոչ մի բան չես կարողանում դրա հետ անես ու ինչ-որ պահի հասկանում ես՝ երևի ճիշտն էլ դա է»։ Դիտարկմանը՝ շատ դեպքերում մարդիկ փորձում են էմոցիան իրենց մեջ խլացնել՝ հանուն ընտանիքի, ավանդույթների պահպանման, ձեր դեպքում այդ փորձերը եղե՞լ են, Սիմոնյանն ասել է՝ շատ հաճախ․ «Ինչ-որ պահից ուղղակի ասել եմ՝ թող աշխարհը փուլ գա, բայց այսպես արդեն չի լինի․ ինչքա՞ն կարելի է իրականության հետ չառերեսվել, այսպես ասած, փորձել փախչել իրավիճակից»։

Դիտեք նաև՝ 

***

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее