Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը որևէ բացատրություն չտվեց, թե ինչու է մարդկանց զրկում ամանորյա գիշերը Կաթողիկոսի մաղթանքը Հանրային հեռուստատեսությամբ լսելու հնարավորությունից։ Ինչով է սա հինմնավորում, ինչ իրավունքով, ում է հարցրել, ինչու է մարդկանց անտեսում, թե սա պարզապե քմահաճույք է։ Կամ ինչու ես վստահ, որ քեզ ուզում են լսել։ Ինչպես կարող է մեկ մարդը որոշումներ կայացնել բոլորի փոխարեն; Ինչով է առաջնորդվում։ Եթե դու բացատրություն չունես հանրությանը, ուրեմն սա քո անձնական վերաբերմունքն է Եկեղեցու, կաթողիկոսի, մարդու նկատմամբ։ Սա անընդունելի է»։ |
«Ինչո՞ւ ես վստահ, որ քեզ ուզում են լսել»․ Ժաննա Ալեքսանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet