Ոստիկանության բաժին է տեղափոխվել առավոտյան դպրոցում գազանման նյութ փչած երեխան։ Դեպքը եղել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում։
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։
Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր․
«Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում երեխաներին տարհանել են՝ ասելով, որ գազի պայթյունի վտանգ կա:
Նախնական տեղեկություններով, 7-րդ դասարանի աշակերտներից մեկը դեռևս չպարզված նյութ է բաց թողել դպրոցի մասնաշենքում, որի հետևանքով երեխաների մոտ առաջացել է փսխում և սրտխառնոց»: