Ավելի վաղ լուր էր տարածվել, որ «Ռոսիա մոլ»-ից մարդկանց տարհանել են, որովհետև ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Ահազանգը ստուգվել և պարզվել է, որ այն չի համապատախսնաում իրականությանը, կեղծ է: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդեցին ՆԳՆ տեղեկատվական վարչությունից։
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից հեռացրել են քաղաքացիներին նրանց խոսքով՝ մեկնաբանություն չի եղել, չեն ասել թե ինչու՞ են տարհանում իրականացնում: Արագ տարհանման հետևանքով քաղաքացիները չեն հասցրել անգամ վճարումներ կատարել:
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում