Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության համար մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։
«Մեդիահաբ»-ին տեղեկությւոններ են հասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող Չաղ Ռուստամին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության, և ամեն ինչ արել են, որ նրան պահեն «Աստղիկում»՝ կոմֆորտ պայմաններում:
Փաստաբանը միջնորդել է, թե ծանր հիվանդություններ ունի, պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է:
Աղբյուրը նաև հայտնում է, որ քրեական հեղինակությանն «Աստղիկ»-ում այցելել է ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի օգնականը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում