Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ փոխզիջումների անթույլատրելիության մասին: «Ինչ որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում, Երևանում, Սևանում թեյ խմելու մասին»,- զայրացած բարձրաձայնում է ընդդիմադիր Փաշինյանը: Ըստ նրա, «փոխզիջման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը»: |
«Ինչը որ իրականում զիջում է, անունն սկսել են դնել փոխզիջում». համացանցը հիշեցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet