Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ—ական Վահագն Ալեքսանյանը, դիմելով ԿԿՀ-ի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, նշել է, թե իր համար խնդիր է, երբ վերջինս բարեվարքության մասին եզրակացություններում զետեղել է Asekose.am կայքից հոդվածներ։ Վահագն Ալեքսանյանը նաև նշել է․ «ախր դրանք լրատվական չեն, դրանք չգիտեմ էլ՝ ինչ են․․․ »։
Asekose.am-ը շնորհակալություն է հայտնում Վահագն Ալեքսանյանին ծիծաղի ու բարձր տրամադրության այսօրվա չափաբաժինն ապահովելու համար։ Մենք նպատակ չունենք անդրադառնալ նրա խոսքին, սակայն, քանցի , ինչպես ինքն է նշում՝ խնդիր ունի, փորձենք լուծել այդ խնդիրը և ՔՊ-ական պատգամավորին հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Asekose.am-ին՝ 2016-ին, որ վարում էր բանաստեղծ Արմեն Շեկոյանը։
Ժամանակները փոխվել են, բայց մենք չենք փոխվել և «լրատվականի» մասին սահմանումներն էլ նույնն են և «ալեքսանյանական» մեկնաբանության կարիքը չունեն։
Ի դեպ, Վահագն Ալեքսանյանին կարող ենք հիշեցնել նաև 2018-ից հետո Asekose.am-ի հարցազրույցները՝ Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի և էլի շատ-շատերի հետ, բայց արժե հատկապես հիշեցնել Asekose.am-ին Թագուհի Ղազարյանի հարցազրույցը, ով նույն մտքերն է արտահայտել երեկ՝ կրկին դիմելով ԿԿՀ-ի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին։
Կարծում ենք մեր պատասխանում պահեցինք բարեկրթությունը՝ ներկայացնելով միայն փաստեր՝ asekose.am-ացավ կպածներին։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝