▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ պարգևավճարը պետք է, 50 000 դոլարի հիպոթեք ունեմ, պետք է մարեմ». Աղազարյան

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի կողմից տրված պարգևավճարներն ուղղելու են բարեգործությանը։ 24TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ինքն ու իշխանական մյուս պատգամավորները ևս այդ քայլին չեն դիմում, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ասել է․ «62 տարեկանում հիպոթեքով բնակարան եմ ձեռք բերել ու դեռևս ունեմ 50 հազար դոլարի չափով պարտք՝ բանկերին, էդ գումարը կուղղեմ մարելուն։ Իշխանության մաս կազմող պատգամավորների 99 տոկոսն իմ նման շարքային քաղաքացիների են ու իրենց համար այդ գումարն էական նշանակություն ունի։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ ժողովրդավարություն է։ Ապրի ընդդիմությունը, բայց դա իրենց համար էական չի, էլի, նրանք իրենց ընտանիքի սոցիալական հարցերի լուծման խնդիր չունեն»։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ու հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի մասին՝ ասել է․ «Ես իրեն սրբազան չեմ համարում, կարող եմ ավելի կոշտ բառեր օգտագործել, բայց տրամադրությունս մի քիչ բարձր ա, չեմ ուզում։ Ի՞նչ սրբազան, սրբազանը մարդկանց արյունի ա քշո՞ւմ, խոսքս հունիսի 12-ի մասին է։ Ինքն արյուն էր ուզում, իրեն հանձնարարել էին արյուն ստեղծել, չստացվեց»։ Ըստ Աղազարյանի՝ եթե շարժման առաջնորդն իր մարտավարությունը չփոխի, չազատվի Քոչարյան-Սարգսյան առանցքի շուրջը հավաքված քաղաքական ուժերից, զրո հաջողություն կունենա․ «Իսկ եթե ազատվի, կարող է հույս փայփայել 2026թ․ ընտրություններում խորհրդարանում մաս կազմելու»,- նշել է պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее