▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Դատապարտյալների հիվանդանոց»-ի պետին

ASEKOSE.am-ին հայտնի է դարձել, որ  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասին մամուլի  հրապարակումներից հետո  ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի գլխին «սև ամպեր»  են կուտակվել:

Մեր աղբյուրները նշում են, որ  վերջինիս համար հետագա պատասխանատվությունից խուսափելու միակ   հնարավոր ճանապարհը դիտարկվում է  պաշտոնից ազատումը՝ սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ, ի թիվս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրված աղմկահարույց դեպքերի, ամիսներ առաջ  այստեղ դատապարտյալները  ծեծի էին ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին, ով ծանր մարմնական վնասվածքներ էր  ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее