▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է խոսել Վահագն Խաչատուրյանը Դավոսում՝ Ալիևի ներկայությամբ

Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։

Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք Արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց՝ Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։

***

Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ որոշել են փակել պատերազմի էջը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ։

«Ես ուզում եմ բացարձակապես անկեղծ լինել ձեզ և լսարանի հետ. մենք կարող էինք շարունակել, բայց դա կհանգեցներ անվերջանալի պատերազմների շարքի, ավելի մեծ տառապանքների և նոր զոհերի։ Այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Բայց ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշում կայացրինք դադարեցնել։ Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այս էջը և օգտվել խաղաղության հնարավորություններից»,- ասել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее