▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է նշանակում «երազում հայ տեսնել»-ն` ըստ թուրքական երազահանի

«Եթե երազում հայ ես տեսնում, ապա ի՞նչ է նշանակում»: Այս հարցը քիչ առաջ կարդացի թուրքական երազահան կայքերից մեկում` այլ բան փնտրելու ժամանակ: Մի պահ կախեց:
Եվ տակը լրիվ լուրջ գրված պատասխանն է. «Ցավոք, երազում հայ տեսնելն այնքան էլ լավ չէ: Նշանակում է, որ հանդիպելու եք դժբախտության, անվստահելի անձանց, գողերի: Ճանապարհիդ արգելքներ են լինելու, դժվարություններ, կարող եք նյութական կորուստներ ունենալ և այլն»: 
Ահա այսպես անգամ սովորական երազահաննում արտացոլվում է թուրքական տարբեր շրջաններում հայի ընկալման կարծրատիպը: 
Առաջին հայացքից ժպիտ առաջարցեց, բայց դե մտածել է տալիս: 
Հետաքրքիր է, որ վերջում կարծես մի փոքր հետքայլ է արվում ու նշվում է, թե ինչպես ամեն ազգի մեջ, այնպես էլ հայերի մեջ կան և վատերը, և լավերը: 
Տեսնես` երազում թուրք տեսնելն ի՞նչ է :

 

Գևորգ Պետրոսյան

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее