Տեղեկացրել էինք, որ երեկ դիմակավորված անձինք հարձակվել էին քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիլելյանի վրա, ով ավելի շատ հայտնի է Նավակ Ճոճող անունով, եւ ծեծի ենթարկել վերջինիս: Վիլեն Գաբրիելյանը, ով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ապա` տուն, գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Բարի լույսներդ, բարի ժողովուրդ ջան: Բոլորիցդ անչափ Շնորհակալ եմ, սաղիդ սիրում եմ ու պաչում եմ : Կարծում եմ, կասկածող պիտի չլինի, որ այստեղ վհատվող, ընկճվող ու դուխաթափ լինող չկա:
Իմ գլուխը միշտ բարձր ա, դուխս երեկվանից եռապատիկ տեղը!
Հ.Գ.
Իսկ դիմակավոր կացինները ու իրենց պապաները թող ականջներին օղ անեն, էն ձեր ձեռքից խլվածս բիտեն մի օր երկայնքով և ամբողջության հայտնվելու ա ձեր համապատասխան տեղում:
Նավակ Ճոճողը»