«Իմ ձայնը կտամ նրան, ով հստակ երաշխիք կտա նաև սրանց նմաններին պատժելու մասին»
Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երկու հանցագործ միջակությունների «մեղրամիսը»:
Բոլորս գիտենք, թե ինչ ահասարսուռ նիկոլաարդարադատություն է իրականացվում և, թե ինչ կույրաղիք է դարձել անահիտմանասյանի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նիկոլակոնտորան Հայաստանում:
Բայց այն փաստը, որ պետական մեղադրողը և քաղաքացիներին այդ մեղադրանքից պաշտպանողը նստած են կողք-կողքի, ինչ-որ ճաշկերույթի ինչ-որ հյուրերի հետ, շատ խոսուն է:
Բա էլ ի՞նչ վստահություն ունենաս պետական մեղադրանք ներկայացնողի ու մարդու իրավունք պաշտպանողի նկատմամբ, ովքեր սեղանի շուրջ կողք-կողքի նստած, երգում ու ծափ են տալիս, մինչ քրեա-կատարքղական հիմնակներում մարդիկ խոշտանգվում են ու ամիսներով սպասում մարդու իրավունքների պաշտպանի այցին:
Բա վաղը կարո՞ղ է այդ պաշտպանը դատախազի գործողությունները քննադատել կամ վիճարկել:
Իհարկե՝ ոչ:
Սա է ներկայիս Հայաստանը:
Սա է նիկոլաբաստիոնի ժողովրդավարության իրական դեմքը:
Ու սա նշանակում է ցինիկորեն ծաղրել պետական բոլոր ինատիտուտները ու քաղաքացիներին:
Ես իհարկե դեմ չեմ, որ էս երկու հանցագործ միջակությունները, որոնք նաև ընկերուհիներ են, նստեն կողք-կողքի, բայց միայն՝ մեղադրյալների առաջին շարքում նիկոլի ու քպ կարկառունների հետ:
Հուսամ՝ կտեսնեմ:
Ու ես իմ ձայնը կտամ այն քաղաքական ուժին, ով ինձ հստակ երաշխիք կտա նաև սրանց նմաններին պատժելու մասին»։
Դիտեք նաև՝
Հավելենք, որ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ նույն թեմայի մասին ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է կատարել․ «Այս նկարն այն մասին ա, որ իշխանությունը հարկ չի համարում նույնիսկ ֆորմալ ու ձևական պահպանել տարանջատման պատրանքը։
Իսկապես ժողովրդավարությանը ձգտող պետությունում դուք երբեք չեք տեսնի գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին ու վարչապետի կնոջը մի նկարում։ Ավելին, կբացառվի այդ պաշտոնյաների ընկերական կապը, քանի որ կա գործառույթային շահերի կոնֆլիկտ։
«Մենք ընկերուհիներ ենք, բայց ես անաչառ եմ ու օբյեկտիվ» արդարացումը ուղղակի չէր հնչի, որովհետև դա անհնարին կլիներ։
Բայց սա մեր «ժողբաստիոնի» սովորական պատկերն ա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet