▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը

Օգոստոսի 7-ին IDBank-ի և Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։ Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ողջ հասույթը՝  4․046․161 դրամ, ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների հետ և արժեքավոր կապեր ստեղծել։

«Հորիզոն» ճամբարը կրթական նախաձեռնություն է, իսկ կրթությունը Իդրամի և IDBank-ի համար առաջնային է և մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունների հիմքում է։ Ճամբարի այս փուլում 100-ից ավելի երեխա ստացավ առաջնորդական ու շատ այլ հմտությունների կրթություն, որն իրենց հետագա կյանքի համար շատ հարկավոր է լինելու», - նշում է IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժի» գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մարդիկ իրենց մի փոքր լուման ներդնելով՝ մեծ բարիք են ստեղծում։ Նմանօրինակ ֆինանսավորումներն ու տարբեր ծրագրերին աջակցությունները հիմք են ստեղծում մնացած ընկերությունների համար ևս միանալ այսպիսի նախաձեռնություններին, իսկ դա ամենակարևորն է», - ընդգծում է «Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը։ 

Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաև Իդրամ Ջունիորը՝  ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաև նվերներ։ Ընկերությունների աշխատակիցները նաև ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում անցկացրին ճամբարականների հետ։

Հանդիպման ավարտին թվով տասը ամենաակտիվ ճամբարականներ IDBank-ի և Իդրամի կողմից նվեր ստացան  60, 40 և 30 հազար դրամ արժողությամբ Բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ ավելի քան 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն։ 

Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее