▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյան, ամոթ չլինի հարցնել՝ դուք վարչապետ ե՞ք, ֆեոդա՞լ, թե՞…

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտի թե ում են պատկանում Նաիրիտի բաժնետերեը, չգիտի, թե ով է Վանաձորի քիմպրոմի սեփականատերը, չգիտի թե ինչու է լռում ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը սահմանային այս լարվածության վերաբերյալ, ավելին լրագրողի հարցին ի պատասխան հակադարձում է, թե ի՞նչ պիտի անի ԱԳՆ-ն որ: 
Հովիկ Աբրահամյանը ինչ նշանակվեց վարչապետ պաշտոնների է նշանակում իր փեսաներին, էսօր էլ Գագիկ Բեգլարյանի եղբորն է փոխնախարար նշանակել: Ինչ նշանակվել է վարչապետ, միմիայն թանկացումներ ենք տեսնում՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված իդիոտիզմին եկավ լրացնելու հոսանքի գնի թանկացումը (Էներգետիկայի նախարար Երվանդ ԵՐԵՎԱՆԱքանդ Զախարյանն էլ անապահով կնոջը հեգնանքով ասում է մի կերպ մուծի հոսանքի վարձերը): Գյուղացու հետ <<արա-ով>> է խոսում, 600 000 դոլարանոց զրահապատ մեքենա է բերում, ինքն էլ բնակչության հետ հանդիպումների ժամանակ զրահաբաճկոնով է գնում: Խնամի Գագիկ Ծառուկյանի դեղագործական ընկերությանը թույլատվություն է տվել հոգեմետ դեղեր ներմուծել: ՊԵԿ-ը միացնում է ֆիննախին, ստեղծում սուպերնախարարություն ու նախարար կարգում թիվ 1 օլիգարխներից մեկին՝ տամոժնու Գագոյին: Հայտարարագրել է միլիոնավոր դոլարներ ու արդարանում է, թե լոլիկ աճեցնելով է հարստացել: Վարդենիսի փոթորկից տուժածներին մինչ օրս խոստացած օգնությունը չի հատկացնում: Հիմա էլ Սեյրան Օհանյանի <<ձեռքից էստաֆետան վերցրած>> ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ գնում է Ղարաբաղ (PR-վելու համար, չմոռանաս զրահաբաճկոն հագնել ու զրահապատ մեքենադ վերցնես, պարոն վարչապետ): 
Շարքը երկար կարելի է թվարկել: Եզրակացությունս մեկն է՝ այս օրերին, երբ ողջ ազգով մի բռունցք ենք դարձել թշնամու դեմ ու պատրաստվում ենք հարկ եղած դեպքում նորից ծնկի բերել ազերի կոչված տականքին, ներսում էլ այս վիճակն ունենք: Մի խոսքով <<առաջ Հայաստան, առաջ Դեպի ապահով Հայաստան>>:

 

Արայիկ Արամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее