▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույժ գաղտնի դիրքորոշում կա ԱԱԾ-ին տրված 400 միլիոն դրամի վերաբերյալ

168․am-ը գրում է․ Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հերթական անգամ հատկացվել է խոշոր գումար. այս անգամ այն կազմում է 409 միլիոն 639 հազար դրամ։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը գումարն անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ  լուծելու նպատակով։

Թե ինչ խնդիրներ են դրանք, և ինչու 2024 թվականի բյուջեով ԱԱԾ-ին հատկացված գումարով դրանք լուծել հնարավոր չէ, հայտնի չէ։

Հավելենք, որ 409 միլիոն հավելյալ գումարի հատկացման վերաբերյալ Ֆինանսների նախարարության հայտնած դիրքորոշումը հույժ գաղտնի է և հնարավոր չէ հասկանալ՝ ֆիննախն առարկություններ ունի՞, թե՞ ոչ, այդքան գումար հատկացնելու առնչությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее