▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդկուհին ամուսնացել է շան հետ

Հնդկաստանի արևելքում գտնվող գյուղերից մեկի 18- ամյա բնակչուհի Մանգլի Մունդան ամուսնացել է թափառական շան հետ: Այս մասին տեղեկացնում է  The Daily Mirror-ը:

«Փեսային», ում անունը Շերու է, տեղացիները ողջունել են ուրախ բացականչություններով:

Այս արարողությունն անցկացվել է գյուղական խորհրդի հորդորով: Ըստ ավանդույթի՝ այս կերպ աղջկան ազատում են չար աչքից: Հատկապես մեծահասակները համոզված են, որ եթե աղջիկը հրաժարվեր այս ծեսից, հետագա կյանքում դժբախտ կլիներ:

Ինչպես խոստացել են Մունդային, նա կարող է ամուսնանալ տղամարդու հետ մի քանի ամիս անց: Իսկ այս ընթացում նա հոգ կտանի շան մասին:

Ի դեպ՝ սա շան հետ ամուսնության առաջին դեպքը չէ: Հնդկաստանի այս շրջանում չար աչքից խուսափելու ծեսը իրականացվում է մի քանի բնակավայրերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее