▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքրվել է, թե որքան գումար է պետք Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

nyut.am-ը գրում է. Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» գրքում նկարագրված է մեծ բարերար Քըրք Քրքորյանի առաջին այցը Հայաստան: Ծիծեռնակաբերդում Քըրքը հետաքրքիր հարցադրում է արել: Ներկայացնենք այդ դրվագը.

«…Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում՝ Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ, թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց. «Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար»: Ես պատասխանեցի տենչանքով. «Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք»»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее