ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հանրայինով չհեռարձակելը տեղավորվում է իշխանության՝ ազգային արժեքների դեմ սկսված արշավի տրամաբանության մեջ. «Իշխանությունը փորձում է ազգային արժեքները մեջտեղից հանել, ոչնչացնել հեղինակությունները՝ հոգևոր, ռազմական, քաղաքական»,- 24Նյուզ-ի եթերում ասել է Մանուկյանը: «Փաշինյանը փորձում է Պապ թագավորություն անել, բայց քանի որ նա էն լրագրողներից է, որ իրեն թվում է՝ ամեն ինչ գիտի, բայց գիտի փոքր-փոքր, Պապ թագավորի պատմությունն էլ, ենթադրում եմ, կցկտուր տեղեկություններով գիտի... Հետաքրքիր պատմություն կա. 2018-ին, երբ նոր-նոր վարչապետ եղած Փաշինյանն այցելում է Մայր Աթոռ ու սկսում է Պապ թագավորից խոսել, սրբազաններից մեկը բավականին երկար դասախոսություն է կարդում»,- հավելել է նա: |
Թարմացված․ «Ծիծաղելի է, երբ իրեն Պապ թագավորի հետ է համեմատում: Ինքը պետք է Փանջունու, Քաջ Նազարի, ծայրահեղ դեպքում՝ Վասակի հետ իրեն համեմատի»,- 24Նյուզ-ի եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, ըստ որի՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը Փաշինյանը փորձում է համեմատել Պապ թագավորի շրջանի հետ, որտեղ հակադրություն և պայքար կար եկեղեցու հետ, ու ասում էր՝ Պապը կենտրոնաձիգ պետության կողմնակից էր, իսկ եկեղեցին դեմ էր դրան: |
«Հետաքրքիր պատմություն կա 2018թ. Փաշինյանի՝ Մայր Աթոռ այցից»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet