▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն իշխանության վերահսկողության տակ բերելու». Արծվիկ Մինասյան

«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու՝ միտված ընտրակեղծիքների օրինականացմանը: Սա մերժելի է, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը»,- անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը:

***

«ՀՀ գործող ԸՕ-ն չի սահմանում բավարար ու արդյունավետ իրավական մեխանիզմներ՝ դիտորդական առաքելությունների ու դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումն ու ապահովումը երաշխավորելու համար»,- արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասաց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ հավելելով, որ նախագիծը միտված է նշված բացի շտկմանը և որ հաշվի առնելով առաջիկա ընտրական գործընթացները՝ ընդունումը հրատապ:

***

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցությանը, ասաց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ ասել են՝ դուրս եկեք: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հրահանգել են, ասել՝ դուրս եկեք քաղաքականությունից, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը: Ըստ երևույթին՝ գնահատելով անցողիկ շեմը հաղթահարելու ձեր ցածր շանսերը: Եթե այդպես է ասեք՝ իմանանք»:

Դահլիճից հնչեց ընդդիմադիրների արձագանքը:

***

«Քիչ առաջ ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ իշխանությունն այնքան տագնապած է, որ խոսում է քաղաքական ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող «Հայաստան» դաշինքի մասին ու խոսում, այսպես կոչված, իբր հրահանգավորման մասին: Հրահանգներով շաժվողը դո՛ւք եք՝ մեծամասնությունը»,- արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее