▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերքում՝ «Փաստ»-ի հոդվածում առկա ապատեղեկատվության վերաբերյալ

«Տեղեկացնում ենք, որ 17.01.2026 թվականին www.past.am ինտերնետային-լրատվական կայքում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»» վերտառությամբ հոդվածի, և հետևաբար՝ 17.01.2026 թվականին www.asekose.am ինտերնետային-լրատվական կայքում հրապարակված «Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ.» վերտառությամբ հոդվածի հետևյալ տեքստը, այն է՝ «Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը» ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее