▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստասերիալների դերասանը ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց

news.am-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 6-ին բավարարվեց «Դժվար ապրուստ» եւ մի քանի այլ հեռուստասերիալներում նկարահանված դերասան, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին ասել է Սամվել Ղարիբյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկ Ալումյանը:

Միեւնույն ժամանակ, փաստաբանի փոխանցմամբ, դատարանը բավարարեց նաեւ իրենց միջնորդությունը՝ կալանքը 1մլն դրամ գրավով փոխարինելու մասին: Հայկ Ալումյանն ասել է, որ իր պաշտպանյալը երեք երեխա ունի, որոնք միայն իր խնամքին են, ընտանիքի միակ կերակրող ձեռքն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее