▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց ԱՄՆ-ում ընտրվեց Թրամփը, Ադրբեջանը մեր հերն անիծելու ա»․ Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանը իր՝ «Ավելի լուրջ քան երբևէ» շարքի հերթական թողարկման ժամանակ անդրադառնալով 2024-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին, հայտարարել է․ «Հենց ԱՄՆ-ում ընտրվեց Թրամփը, Ադրբեջանը մեր հերն անիծելու ա՝ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ միասին։ Եթե էս երկու տարվա ընթացքում մեր իշխանությունը հնարավորին չափ ամեն ինչ չարեց, որ զինվենք, պատրաստ լինենք պատերազմին, մենք՝ որպես պետություն, կվերանանք․․․ Առաջին հերթին ոչ թե Քոչարյանի տղուն ա պետք բռնել, ծեծել, այլ փակել ռուսական ալիքները, 5-րդ շարասյան պարագլուխներին չեզոքացնել։ Սյունիքում ռուսական հյուպատոսարան է բացվել, ինչի՞ համար, պարզ չի՞՝ որ թուրքերը վրա տան, իրանք քաշվեն, գործակալական ցանցը աշխատի, Սյունիքը խլել տան»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее