«Եթե նկատեցիք, հեծանվավազքի նախաձեռնությունը մոտավորապես համընկավ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացման հետ։ Շատ հնարավոր է, որ էդ քայլը մտածվել է, որպեսզի աշխատանքից ազատ ժամանակամիջոցում զբաղվի ակտիվ սպորտով, որը կօգնի էներգիայի վերարտադրմանը, օրգանիզմի հանգստացմանը, և այդ ձևով վարչապետն աշխատանքի ժամերին ավելի լավ կլծվի էն մարտահրավերների կառավարմանը, որոնք ծագած են ՀՀ-ի առաջ ու որոնք կարող են ծագել էդ բաների բերումով»,- այս մասին «Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Հարցին՝ այսինքն՝ էներգիա ստանալու համար է, որպեսզի լավ աշխատի՞, պատասխանել է․ «Որպեսզի խնդիրները կարողանա ավելի լավ լուծել»։ |
Դիտեք նաև՝