Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից․ ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված․ Կարդացեք՝ այս հղումով
Ինչպես հայտնել ենք, մի քանի րոպեով հոսանքազրկվել էր Աբովյանի մարզադաշտը, որտեղ ընթանալիս է եղել միջազգային հանդիպում: Միջադեպը դարձել է համացանցի քննարկման թեման: «Մենակ Հայաստանում ֆուտբոլի խաղի ժամանակ կարող են խաղադաշտի լույսերը տանել, ՀԷՑ-ը միջազգային մակարդակով խայտառակ է անում մեզ։ Այլ արձագանքներ` ստորև: Ավելացնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ռուժոմբերոկի»դարպասը։ Պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 29-ին։ *** |
ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել. «Այսօր ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է: Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով: Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»: |