▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռեժիսորի պնդմամբ` արքայադուստր Դիանան մահվան պահին հղի է եղել

Լոնդոնում տեղի է ունեցել «Ճշմարտություն, սուտ, Դիանա» պիեսի հիման վրա բեմադրած ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը Յոն Կոնվեյն է: Վերջինս նաև մարմնավորել է հորինված դրամատուրգի, ով հետաքննում է Դիանայի մահը:

Հատկանշականն այն է, որ պիեսի հեղինակի պնդմամբ` 1997-ի ամռանը փարիզյան թունելում ավտովթարի ժամանակ արքայադուստրը հղի է եղել միլիարդատեր Դոդի ալ-Ֆայեդից։ Կոնվեյը նշում է, որ զրուցել է փարիզյան հիվանդանոցի բժիշկներից մեկի նախկին ընկերուհու հետ։ Բժիշկը համոզված է եղել, որ արքայադուստրը հղի է եղել։

Սյուժեի հիմքում փաստաթղթեր են և Դիանային ճանաչած մարդկանց հարցազրույցներ։

Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ նշվում է այն մասին, որ Դիանան ողբերգական ավտովթարի պահին հղի է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее