▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է սպանված ոստիկանի ինքնությունը

Թարմացված․  «Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը: Սպանվածը Արմավիրի բաժնի օպերլիազոր 38-ամյա Հայրապետ Ստեփանյանն է:

Նա ամուսնացած էր, ուներ նորածին երեխա։ Հայրապետյանը 12 օրից կնշեր 39- ամյակը։

Հիշեցնենք,որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։

Ըստ նախնական տեղեկությունների, 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մի քանի ոստիկաններ էլ տեղափոխվել են բժշկական հաստատություններ։

Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։

***

ՆԳՆ-ն տեղեկացնում է. «Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»։

Դիտեք նաև՝

***

Հավելենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը  տելեգրամյան իր ալիքում գրում է․  Ոստիկանության պարեկային ծառայությունն այս պահին Արմավիրի հայտնի «Կարմիր» կամուրջի վրա ռեյդ է իրականացնում։
Նրանք ստուգում են գյուղերից քաղաք մտնող եւ դուրս եկող մեքենաները։

Ստուգումներ են իրականացվում նաեւ Սարդարապատ գյուղի տարածքում։

Նշենք, որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։

Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее