▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է հասարակաց տուն, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել հարուստ մարդկանց կանայք

Ինչպես հաղորդում է ռուսական НТВ հեռուստաալիքը՝ օրերս Մոսկվայում ոստիկանները հայտնաբերել են բնակարան, որտեղ մի շարք կանայք, ի դեպ՝ ամուսնացած, զբաղվել են մարմնավաճառությամբ: Ըստ ոստիկանների՝ մարմնավաճառությամբ զբաղվող կանայք բավական ազդեցիկ և հարուստ մարդկանց կանայք են:
Տեղեկացնենք, որ հետախուզման ժամանակ ոստիկանները ձերբակալել են երեք կանանց, որոնք խոստովանել են, որ հասարակաց տանն աշխատում են 10 հոգի: Ըստ նրանց խոսքերի՝ այս անլեգալ բիզնեսի ղեկավարներն աղջիկների ընտրության հարցում բավական բծախնդիր են եղել: Նրանց նպատակը միայն ամուսնացած կանանց ընտրելն է եղել:

Այս պահին ոստիկանները փորձում են հայտնաբերել հասարակաց տան կազմակերպիչներին, որոնց սպասվում է 5 տարվա ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее