▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Կոմիտասը հավատու՞մ է, որ այլմոլորակայիններ կան, որոնք կառավարում են ԱՄՆ-ն, կամ մեզ, կամ ու՞մ որ է ....

Այս մի քանի օրը ֆեյսբուքում մի նյութ է պտտվում, որ ավելի կատակների առիթ է, քան լուրջ ընթերցանության, առավել ևս ընթերցած նյութին հավատ ընծայելու: Խոսքս ռուսական բլոգներից մեկում տեղ գտած այն նյութն է, թե ըստ Սնոուդենի տրամադրած տեղեկատվության ԱՄՆ-ն կառավարում են այլմոլորակայիննները:
Ասինք-խոսինք ուրախացանք, սակայն .... Պարզվում է եղան մարդիկ, ովքեր այդ կարգի լուրը ընդունեցին ամենայն լրջությամբ ու հրապարակեցին իրենց էջերին: Առավել զարմանալի է, որ այդ հավատացյալների շարքում նաև Կոմիտաս Հովնանյան վարդապետն է` Կենտրոնի Պետոյի մշտական հյուր Հայր Կոմիտասը:
Հայ Եկեղեցու հանդեպ ունեցածս ամենայն հայրգանոք հանդերձ չեմ կարող զպսել ծիծաղս. լուրջ Հայր Կոմիտասը հավատում է, որ այլմոլորակայիններ կան, որոնք կառավարում են ԱՄՆ-ն կամ մեզ կամ ում որ է .... Այդ դեպքում, ստացվում է, որ Աստվածաշնչում ներկայացված արարչագործությունը խմբագրվում է վարդապետի կողմից ու լրացվում ռուսական բլոգային նոր տվյալներով: Ստավցում է, որ միայն մենք չեն արարչագործության պսակ հանդիսանում ու կրում Աստծո պատկերն ու նմանությունը:
Չէ իրոք ծիծաղելի է:
Ես կամ մեկ ուրիշը նման բան աներ, դա նորմալ է, սակայն Հայ Եկեղեցու վարդապետը, վաթսուն տարեկան մարդը, լավ կրթությամբ, գիտակ .... մի տեսակ էն չի, մի տեսակ զավեշտ է:
Հարգելի Հայր Կոմիտաս, եթե նույնիսկ Դուք նման նյութերով հետաքրքրվում եք, խնդրում ենք, այսուհետ նման նյութեր մի դրեք ձեր էջին, կամ դնելու դեպքում սահմանափակեք վերջնիս հանդեպ հասանելիություն ունենալու հնարավորություն ունեցող լսարանը, այլապես ծիծաղելի վիճակում եք հայտնվում: Ախր չի կարելի նման միամտություն ցուցաբերել տեղեկատվության հանդեպ, այն էլ տեղեկատվության դարում:

 

Գևորգ Գրիգոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее