ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկարներ և քաղաքացու բողոք է ներկայացրել տելեգրամյան ալիքում․
Հայփոստում խայտառակ իրավիճակ է․ ժամերով սպասում ես, աթոռ չկա նստելու, աշխատողները 2 հոգի են ու շատ դանդաղաշարժ, բայց իրենք էլ այդքան մեղավոր չեն․ ծրագիրը շատ-շատ դանդաղ է աշխատում, մի անգամ ես իրենց զանգեցի,որ ամոթ է, դրսից լիքը հյուրեր ունենք ու մարդիկ բողոքում են․․․ Հայփոստը մեր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկն է․․․․ ասեցին՝ կշտկենք, անցել է 2 ամիս ու բան չի փոխվել․ ստիպված Ձեզ եմ դիմում, կարո՞ղ է միջամտեք՝ 2 աթոռ ու մի աշխատող ավելացնեն։