▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կորուստների մասին կեղծ թվեր հրամցնելով հայրենասիրություն չեք ավելացնում. ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանական «Ղազար TV» հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել՝ սահմանային իրադարձությունների մասին ադրբեջանցիների սոցցանցային գրառումների հիման վրա՝ դավաճան ավանելով բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են առնում պաշտոնական հաղորդագրությունները:  Գրում է novostink.ru-ն:

Ռեպորտաժում նշվում է, թե իբր սոցցացներում հայտնվել են հակաիշխանական ուժեր, ովքեր խուճապ են տարածում:

Քննադատության է ենթարկվում հատկապես Գերմանիայում բնակվող հայտնի ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունտազիրը:  Նա իր գրառումներից մեկում նշել էր.

 «Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, այս պայմաններում պետք է սուգ հայտարարվեր, պետք է իջեցվեին պետական դրոշները, ՊՆ-ն պետք է հաշվետվություն ներկայացներ, թե ինչ է կատարվում: Այս ամենի փոխարեն մենք զբաղված ենք կեղծ տեղեկատվություն տարածելով այն մասին, թե իբր հակառակորդը  50-100 զոհ ունի»:

«Դավաճանների» թվում է նաև  Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար, «Азадлыг» թերթի թղթակից Սեյմուր Հազիեվը, ով  գրել է, որ լարվածությունը սկսվել է Ադրբեջանի պատճառով և կոչ է արել ձերբակալել ու  քրեական գործ հարուցել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կորուստների համար:
Համացանցում ադրբեջանցիների կողմից նաև այսպիսի կոչեր են հնչում.

«Նախքան Ղարաբաղը ազատագրելը պետք է ազատագրվենք սեփական իշխանություններից, որպեսզի մեզ թիկունքից չհարվածեն», «մեզ երբեք զենք չեն տա, քանի որ կվախենան, որ իրենց դեմ ենք օգտագործելու»:

Հատկանաշական է հատկապես Հաբիբ Մունտազիրի հետևյալ գրառումը.

 «Կեղծ հաղորդագրություններով մարդկանց խաբելով, հայկական կորուստների մասին կեղծ թվեր հրապարակելով՝  դուք հայրենասիրություն չեք ավելացնում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее