▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում` բոլորովին անհասկանալի պատճառներով

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ահազանգում է՝ հայաստանյան ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում

«Հարգելի գործընկերներ,

Վերջին երկու֊երեք շաբաթներին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերից կոնտենտ է ջնջվում՝ հաճախ բոլորովին անհասկանալի պատճառներով։

Meta-ի ներկայացուցչի հետ կապի մեջ եմ, խնդրում եմ իմ գրառման տակ հրապարակել ձեր ֆեյսբուքյան այն էջերի հղումները, որոնցից ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ կոնտենտ է ջնջվել կամ արգելափակվել։

Եթե դուք նմանատիպ այլ խնդիր եք ունեցել, որը չի վերաբերում վերջին երկու շաբաթներին, այդ մասին ինձ գրեք առանձին Messenger֊ով, բայց ոչ այս գրառման տակ, խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ իրար չխառնենք։

Այս պահի դրությամբ ես գիտեմ հետևյալ դեպքերի մասին.

razm info

Հետք

A1plus

Aravot Daily - English Edition

Mediamax.am»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее