▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում խմելու ջրի մաքրությունը հասել է վտանգավոր ցածր աստիճանի

Բոլորս կարդացել կամ լսել ենք հանրահայտ բառակապակցությունը՝ « Ջուրը կյանքի աղբյուր է»: Ըստ բազմաթիվ մասնագետների կարծիքի մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Այսինքն մարդը չի կարող գոյատևել առանց խմելու ջրի: Բնականաբար երբ խոսում են խմելու ջրի մասին, դա իրենից պարտադիր ենթադրում է այդ ջրի մաքրությունը:

Հայաստանում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, մաքրման և նման այլ ծառայությունները իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն: Այդ ամբողջ գործունեությունը վերահսկում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Մեր ազգը շատ է սիրում «գլուխ գովել», որ մենք կարող ենք խմել ծորակի (крант) ջուրը, քանի որ այն չափազանց մաքուր է: Բայց երևի մեր ազգը չի պատկերացնում թե ինչ ՎՏԱՆԳԱՎՈՐ ցածր աստիճանի է հասել մեր խմելու ջրի մաքրությունը: Ավելին, մենք լավ չենք պատկերացնում թե առողջության համար ինչ ՎՏԱՆԳԱՎՈՐ հետևանքների կարող է բերել խմելու ջրի կեղտոտվածությունը:

Այս ամենից հետո, ինձ համար էլ ավելի անհասկանալի է դառնում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի անգործությունը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին մեր բնակչությունը լսում է կամ գազի սակագնի թանկացման մասին կամ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հայտարարություններ տարածելիս:

Հայաստանի իշխանությունը պարտավորվել է ապահովել յուրաքանչյուրիս առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Խմելու ջրի մաքրության բացակայությունը և դրա դեմ չպայքարելը հակասում է նշված պարտավորությանը: Առաջարկում եմ միասին դիտել իմ պատրաստած տեսանյութը, որը դիտելուց հետո դուք ևս կհամոզվեք թե ինչ վտանգավոր ցածր աստիճանի է հասել մեր խմելու ջրի մաքրությունը

 

Տեսանյութը ` ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

 

Հեղինակ` Ավթանդիլ Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее