▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում նկատել են մանկապղծության մեջ կասկածվող անիմե փառատոնի կազմակերպչին

Asekose. am-ի ընթերցողներից ստացված նամակ-ահազանգը ներկայացնում ենք  առանց մեկնաբանության։

2022 թվականին տեղի է ունեցել խոշոր սկանդալ Մոսկվայի «Toosyao Anime Festival»-ում, որը տեղի է ունեցել Դուբոսեկովսկայա փողոցի MAI մշակույթի տանը: VKontakte սոց․ ցանցում հրապարակված հոդվածից հետո կազմակերպիչներից 22-ամյա Բուլատ Սուլեմեյնովին մեղադրել են մանկապղծության (pedophilia) մեջ։ Հոդվածում նկարագրված էր Սուլեյմանովի անընդունելի պահվածքը, որից հետո Telegram հարթակում տարածվեց նրա սեռական բնույթի նամակագրությունը անչափահաս աղջկա հետ։

Ոտնձգությունների մասին հրապարակումներից հետո անցկացվել է հետաքննություն ոստիկանության կողմից: «Պահանջվել են մշակութային կենտրոնի տեսախցիկների ձայնագրությունները, հարցաքննվել են տնօրենն ու անվտանգության աշխատակիցները, պարզվել են դեռահաս աղջիկների հետ ինտիմ նամակագրության վերաբերյալ VKontakte-ում հրապարակումների հեղինակները», - հաղորդում է «Զգուշացում, Մոսկվա» հեռագրային ալիքը: 

Այս դեպքից հետո նա անհետացել է տեսադաշտից, սակայն, ինչպես գրում է New Look թերթը, նա կրկին հայտնվել է «թույն նախագիծ» իրագործելու նպատակով։ Այս դեպքից հետո մի քանի սկանդալներ եղան նաև ռուսական կոսփլեյ համայնքում՝ կապված նրա մասնակցության հետ։

Որոշ ժամանակ անց՝ 2023 թվականին, Հայաստանում հայտնվում է «Tofu Fest Yerevan» անիմե փառատոնը, որտեղ Բուլատը նշված է որպես գլխավոր կազմակերպիչ։ Սուլեյմանովի հետ կապված սկանդալների մասին բարձրաձայնվեց օգոստոսի 24-ին կայանալիք «Tofu Fest Yerevan»-ից մի քանի օր առաջ։

Մի խումբ մտահոգ մարդիկ հայերեն են թարգմանել երկու տարի առաջ VKontakte-ում հրապարակված հոդվածը և տարածել այդ նյութը։ Բուլատի հետ կապված սկանդալների մասին զեկուցվել է նաև Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին, որտեղ պետք է անցկացվի անիմե փառատոնը։

Բուլատի մասին տեղեկության տարածման նպատակը իրավիճակի մասին  հանրության իրազեկումն է, որպեսզի խուսափենք նոր զոհերից և այս առումով փառատոնը ապահով լինի։

Աղբյուրներ (հոդվածներ ռուսերենով)` 

utyug.info

gazeta.ru

newvzglyad.ru

vk.com

Տելեգրամյան ալիք՝ հայերեն թարգմանած տեղեկություններով - tofuinfopedophile

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее