▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև

Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր: АПА-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ:

«Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Այն ներկայումս նման կարգավիճակ չունի։ Այս նախագիծը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ հիմնական մասը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ կայուն տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։ Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ բոլորի համար։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կկապվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի շատ երկրների համար», - նշել է Ալիևը։

***

Ադրբեջանն ու Հայաստանը առևտրային կապեր են հաստատել, ինչը վկայում է ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ լինելու մասին։ Report-ի հաղորդմամաբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Նա նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել «ոչ միայն թղթի վրա, այլև այն դարձել է իրականություն»։

«Մեր սահմաններին տիրում է հանգստություն։ Մենք հաստատել ենք առևտրային կապեր։ Սա վկայում է, որ խաղաղությունն երկարատև է, խաղաղություն, որը կտևի դարեր», - ասել է նա։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее