▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ուժեղացման ծրագիրը առաջնորդում է Սամվել Կարապետյանը, բայց այն իրականացնելու է հայ ժողովուրդը». Նարեկ Կարապետյան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց շուրջ 7 ժամ դատարանի բակում հավաքված բազմությանը, ովքեր եկել են աջակցելու Սամվել Կարապետյանին, ապա նշեց․

«Այս պայքարը, որը սկսել է Սամվել Կարապետյանը, անձնավորված պայքար չէ։ Նա սկսեց այս պայքարը, որովհետև, ցավոք, Հայաստանում  չկար մարդ, ով կարող էր կանգնեցնել այս անկումը, մեկը, ով կարող էր ասել՝ «կանգնիր»։

Ունենալով բոլոր հնարավորությունները, ինչպես յուրաքանչյուրս,  նա առաջնահերթություն համարեց իր ազգի բարեկեցությունը։ Որովհետև մարդը կարող է աշխարհում ամեն ինչ ունենալ, բայց եթե քո ազգը անկման մեջ է, դու չես կարող քեզ լավ զգալ։ Հատկապես այն մարդիկ, ովքեր արդեն ամեն ինչ ունեն։

Հարգելի հայրենակիցներ, այս պայքարում մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ։ Պատրաստ ենք ամբողջ պատասխանատվությունն ու ծանրությունը վերցնել մեր վրա, մեր ուսերին։ Եվ դրանից մենք չենք բողոքում, այդ ծանրությունը մեզ թեթև է թվում, որովհետև գիտենք՝ ինչի համար ենք այն կրում։ Մենք հասկանում ենք, որ եթե մենք չանենք դա, ապա ուրիշը չկա, ով կանի։

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին։ Դուք կարող էիք մնալ տանը, զբաղվել ձեր գործերով, բայց արդեն վեց-յոթ ժամ է՝ այստեղ եք։ Ձեր ներկայությունը, ձեր աջակցությունը քայլ է մեր հայրենիքի ուժեղացման ճանապարհին։ Յուրաքանչյուրը իր ձևով իր ներդրումն է անում։

Դատարանը շուտով որոշում է կայացնելու, ամենայն հավանականությամբ այդ որոշումը կլինի թելադրված՝ իրենց վախից թելադրված։ Այն հարցումները, մարդկանց կարծիքները, որոնք մենք տեսնում ենք, նրանք նույնպես տեսնում են։ Այդ վախն է ստիպում, որ հնարավորություն չտան Սամվել Կարապետյանին խոսել հասարակության հետ։ Սակայն պետք է հասկանալ մեկ բան․ Սամվել Կարապետյանը կարող է լինել այս պայքարի առաջամարտիկը, բայց այս պայքարը տանում ենք մենք բոլորս, դուք բոլորդ։ Կան նաև բազմաթիվ մարդիկ պետական համակարգում, ովքեր նույնիսկ այնտեղ աշխատելով՝ մասնակցում են այս պայքարին։  

Մենք այսօր այստեղից հեռանում ենք մեկ որոշումով․ այն էներգիան, որը այսօր այստեղ հավաքվեց, մենք տանելու ենք ամբողջ Հայաստանով, ներկայացնելու ենք մեր ծրագիրը՝ Հայաստանի ուժեղացման ծրագիրը։ Այդ ծրագիրը առաջնորդում է Սամվել Կարապետյանը, բայց այն իրականացնելու է հայ ժողովուրդը»։

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее