▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի իշխանությունները չշնորհավորեցին Արցախի նորընտիր նախագահին.․․Գեղամ Մանուկյան

ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած նախագահի ընտրություններին ու շնորհավորեց Սամվել Շահրամանյանին։ «ԱԺ մեկնարկող նստաշրջանի օրակարգում առաջին կետը, թերևս, կարող էր լինել Արցախի նախագահի ընտրության հետ կապված ողջույնի ուղերձը։ Հայ ժողովուրդը շնորհավորել է, որոշ երկրներ՝ դատապարտել ընտրությունը, և որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից որևէ շնորհավորական ուղերձ Արցախ՝ Սամվել Շահրամանյանին չի հղվել»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее