▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հիվանդանոցներից մեկում տեսածս ամենաաբսուրդ երևույթի մասին

Վերակենդանացման բաժանմունք ժամի 16:00-ից 17:00-ը կարող է մտնել յուրաքանչյուր ոք, ով կվճարին 3 000 դրամ: Ու այդ ժամին վերակենդանացման բաժանմունքի առաջ մի մեծ հերթ է գոյանում, ամեն մեկը ձեռքին բռնած 3 000-անոց վճարման կտրոններ: Ուղիղ 16:00-ին այս դրսից եկած պոտենցիալ վիրուսակիր ժողովուրդը մեծ բանակով անարգել գրոհում են ռեանիմացիայի սենյակները: 

Ես պապանձվել էի: Ես որ հաստատ չեմ ցանկանում իմ հիվանդի կողքի պառկածին այցելի գրիպով ու անգինայով հիվանդ մեկը: Էլ չեմ ասում` մի 10 հոգի` ով պատահի.... Այս երևույթը բացի նրանից, որ ուղեղումդ չի տեղավորվում ու անգրագետ բժիշկի մտքի արգասիք է, նաև հանցագործություն է: Ինչ-որ մեկը բիզնես է անում իմ հիվանդի կյանքի հաշվին: Պատկերացնում եք, եթե այս պահին Աստված չանի, մեր 85 տարեկան պապիկը գրիպով ու անգինայով վարակվի.....

Ժողովուրդ, եթե որևէ մեկը ինձ պատմեր, չէի հավատա....
Այս ուր է հասել առողջապահության ոլորտի բիզնեսը....
Այս պահը, որ խայտառակություն է:

Հ.Գ. Մտածում եմ, թե կտրոններ են տալիս, ուրեմն հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեղյակ է ու գուցե ինքն է հորինել այս չալաղաջ բիզնեսը: Կամ գու՞ցե Հայաստանում ամեն տեղ է այսպես` որոշակի ժամերի դրսից ով ուզենա, կվճարի, կմտնի, կֆռֆռա ցանկացած հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում....Սա էլ արդեն ուրիշ չալաղաջ բիզնեսի մասին է խոսում:

Անուշ Անահիտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее