Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեսբուքյան գրառումը․ «Հայաստանը միտումնավոր սարքում են սնանկ երկիր
Հայաստանի արտաքին պարտքը 2018-ին եղել է 5,7 միլիարդ դոլար, հիմա 12,2 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում աղմկում, ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկ էր վերցնում։ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղին, ինչպես թմրամոլի։ Փաշինյանի իշխանությունը ամեն տարի 1 միլիարդ դոլար վարկ է վերցնում, որ անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի, որպեսզի ՔՊ-ականները Երևանում տներ գնեն, հիպոթեկի վարկեր փակեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև 2026 թվականը մնաց իշխանության, Հայաստանի արտաքին պարտքը կհասնի մոտ 15 միլիարդ դոլարի։ Անցած 6 տարում Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացվել, արտերկրից պարտք վերցնելով՝ ճոխ ապրում են։ Բա ի՞նչ եղավ հարկային մուտքերի աննախադեպ աճը, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելը։ Հայաստանը սարքել են գժանոց՝ բաց երկնքի տակ, երբ զինված թուրքը սարի հետևն է»։
«Հայաստանը սարքել են գժանոց՝ բաց երկնքի տակ, երբ զինված թուրքը սարի հետևն է»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet