|
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով: Այս մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում: «Ցավոք, պաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը: Մոսկվայի հետ դաշնակցային կապն անգամ փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն մշուշոտ խոստումներով: Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին: Մենք բազմիցս խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը: Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս: Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը: |
«Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով». Լավրով
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


